Գերմանիայում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել

Արխիվ

Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, երկու անձ ձերբակալվել է, հայտնել է ոստիկանությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից մեկը կրակոցներ արձակած կասկածյալն է:

Իրավապահները հաղորդում են, որ հրաձգության դրդապատճառն առայժմ հայտնի չէ:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շտադեի կենտրոնում գտնվող երիտասարդական կենտրոնում։ Շտադեն մոտ 50 հազար բնակչություն ունեցող քաղաք է՝ Համբուրգից արևմուտք։