Գերմանիայում «Համաս»-ի երեք ենթադրյալ անդամի են ձերբակալել

Ոստիկանության ավտոմեքենա Գերմանիայում, արխիվ

Գերմանիայում «Համաս»-ի երեք ենթադրյալ անդամի են ձերբակալել՝ իսրայելական և հրեական կառույցների վրա հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով։

Իրավապահները հայտարարում են, թե նրանք ամռանից սկսել են զենքեր ձեռք բերել։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ AK-47 ինքնաձիգ ու փամփուշտներ։ Կասկածյլաներից երկուսը Գերմանիայի քաղաքացիներ են, երրորդին որպես Լիբանանում ծնված են ներկայացնում։

Լրատվամիջոցները հայտնում են՝ վաղը դատարանը կքննի կասկածյալների կալանքի հարցը։