Գերմանիայում բարձրագույն կրթությամբ մոտ 1.9 միլիոն մարդ աղքատության վտանգի առաջ է կանգնած։ Ըստ Դաշնային վիճակագրական գրասենյակի տվյալների՝ երեք տարիների ընթացքում այդ թիվն աճել է շուրջ 350 հազարով։
Նույն տվյալներով, աճել է նաև բարձրագույն կրթություն ստացած մարդկանց թիվը՝ 2025 թվականին մոտ 21.04 միլիոն մարդ է ունեցել համալսարանական, կիրառական համալսարանի կամ մասնագիտական ակադեմիայի դիպլոմ, մինչդեռ 2022-ին այդ թիվը եղել է 19.41 միլիոն։
Բարձրագույն կրթությամբ մարդկանց շրջանում աղքատության վտանգի աճը սոցիոլոգները բնութագրում են որպես կառավարության տնտեսական քաղաքականության ձախողում։
Այդուհանդերձ, աղքատության վտանգը շատ ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր ունեն ցածր կրթական մակարդակ։
Գերմանիայում աղքատության վտանգի մեջ է համարվում ցանկացած անձ, ով վաստակում է միջին եկամտի 60 տոկոսից պակաս։ 2025 թվականին այդ շեմը մեկ անձի համար կազմել է ամիսը 1 446 եվրո։