Գերմանիայի նախագահը «աղետալի սխալ» է որակում Իրանի պատերազմը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Իրանի պատերազմը «աղետալի սխալ» է, որը խախտում է միջազգային իրավունքը, հայտարարել է Գերմանիայի նախագահը՝ արտասովոր կտրուկ քննադատելով ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունը։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պնդել է, թե Թրամփը սասանում է Գերմանիայի հարաբերությունները հետպատերազմյան ամենամեծ դաշնակցի հետ։

«Մեր արտաքին քաղաքականությունն ավելի համոզիչ չի դառնում միայն այն պատճառով, որ մենք միջազգային իրավունքի խախտումը չենք անվանում միջազգային իրավունքի խախտում», - արտգործնախարարությունում հայտարարել է Շտայնմայերը, որը նախկինում ղեկավարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պատերազմը անվանելով ավելորդ և «քաղաքականապես աղետալի սխալ», Շտայնմայերը նշել է, որ Թրամփի երկրորդ ժամկետը Գերմանիայի արտաքին հարաբերություններում ի հայտ է բերել նույնքան խորը խզում, որքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։

Գերմանիայի նախագահը արարողակարգային դերակատարություն ունի երկրում և ավելի ազատ է իր քաղաքական հայտարարություններում, քան կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որը շրջանցել է պատերազմի օրինականության վերաբերյալ հարցերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սաարը քննադատել է Գերմանիայի դեսպանին Իսրայելի հանդեպ «համակրանքի պակասի» համարԻրավիճակը Լիբանանում մտահոգիչ է. արևմտյան առաջնորդների հայտարարությունըԳերմանիայի ԱԳ նախարարը չի տեսնում ՆԱՏՕ-ի դերը Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում«Անվերջ պատերազմը մեր շահերից չի բխում». Մերց