Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիր են ստորագրել։
Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Իլհամ Ալիևը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Փաստաթուղթն ամրագրելու է Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերությունների ռազմավարական բնույթը»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։
Բեռլինն ու Բաքուն այսօր նաև համաձայնություն են ձեռք բերել երկկողմ Գործարար խորհրդի ստեղծման մասին։