Գերմանիան ենթադրում է, որ ԵՄ ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից ապագայում սահմանված ցանկացած մաքսատուրք չի գերազանցի 2025 թվականին ձեռք բերված մաքսատուրքերի մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է երկրի կառավարության ներկայացուցիչը։
Գերմանական մամուլի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկեն առևտրային հարցեր, անվտանգության խնդիրներ և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
Մերցը Վաշինգտոն կմեկնի մարտի 2-ին, նույն օրն ակնկալվում են նրա բանակցությունները ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: