Գերմանիան դիտարկում է մեծ քանակությամբ ամերիկյան արտադրության F-35 պատվիրել, Reuters-ին երկու աղբյուր է հայտնել: Նշվում է, որ այս քայլը կմեծացնի Բեռլինի կախվածությունն ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներից:
Գերմանիան 35 ինքնաթիռ է գնել 2022 թվականին, դրանց մատակարարումները պետք է սկսվեն այս տարի ավելի ուշ:
Հոկտեմբերին Գերմանիայի խորհրդարանի աղբյուրը հայտնել էր, որ պաշտպանության նախարարը մտադիր է պատվիրել ևս 15 F-35 կործանիչ: Սպասվում է, որ Գերմանիան շուտով կհայտարարի այդ գնման մասին:
Ֆրանսիայի և Գերմանիայի հաջորդ սերնդի կործանիչներ ստեղծելու համատեղ ծրագիրը մոտ է ձախողման: