Գերիների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

արխիվ

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական խմբերն են փոխանակել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այսօր Ռուսաստանից հայրենիք է վերադարձել 185 գերեվարված զինծառայող և մեկ քաղաքացիական անձ։

«Զինվորականները ներկայացնում են տարբեր զորատեսակներ՝ Ուկրաինայի Զինված ուժերը, Պետական սահմանապահ ծառայությունը և Ազգային գվարդիան»,- հայտարարել է Զելենսկին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ուկրաինական գերությունից վերադարձել են 185 ռուս զինծառայողներ։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ գերիների փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդական ջանքերի շնորհիվ։