«Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել»,- հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։
«Փոխանակումն իրականացվել է 103-ը 103-ի դիմաց ձևաչափով»,- տեղեկացրել է գերատեսչությունը՝ նշելով, որ ռուսաստանցի ռազմագերիներն այս պահին գտնվում են Բելառուսի տարածքում։
Ռուսաստանի ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ գերիների հերթական խմբի փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդական ջանքերի շնորհիվ։