«Գերիների հարցը Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով ենք քննարկում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին հարց ուղղվեց՝ Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպե՞ս է գերիների վերադարձի հետ կապված աշխատանքն արտացոլվելու եվրոպացի գործընկերների հետ, թե՞ այս հարցը բացառապես երկկողմ ձևաչափով է քննարկվում, վարչապետն արձագանքեց.
«Այլ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում: Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում, մեծ պոտենցիալ չունեն: Մենք. այո, երկկողմ ձևաչափով ենք քննարկում: Եվ որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաև այդ ձևաչափով քննարկելուց»,- շեշտեց Փաշինյանը: