Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ:

Էջմիածնից հաղորդում են, որ կքննարկվեն եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։ Թե որոնք են դրանք, չի նշվում:

Օրակարգում են եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Այս ընթացքում նրան են միացել բարձրաստիճան հոգևորականներ: Կաթողիկոսը մի քանի անգամ ակնարկել է՝ հեռանալու մտադրություն չունի:

Տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու «ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները»։

Պաշտոնական Երևանը հերքում է եկեղեցու դեմ հարձակման մեղադրանքները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

IRI. «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը» Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ արձակվեց«Պոլսո պատիրարքը տիրադավ կոչված եպիսկոպոսներու հետ նույն հաճախականության վրա է». ԳոչունյանՊոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծելՍաղմոսավանքում միջադեպ․ Ռուբինյան–Տեր Օշին բանավեճը շարունակվում է25 եպիսկոպոսների հայտարարությունը. բարենորոգման օրակարգը ճաքե՞ր է տալիսԿարգալույծ քահանան եկեղեցուն պատկանող բնակարանը կլքի, երբ դատարանի որոշում լինի Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները. Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը