Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել

Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 10-ը մարտի, 2026թ.

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել: «Ազատության» այս տեղեկությունը հաստատեց խորհրդի անդամներից արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:

Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը:

Քննչականից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն «Ազատությանը» ասաց, որ ՔԿ կանչվածները վկայի կարգավիճակում են:

Երկու օր առաջ Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ, Էջմիածնի հաղորդագրության համաձայն, քննարկվում են «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»Մեղադրանք հոգևորականներին՝ Ավստրիայի Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ. արգելվել է լքել երկիրըՄայր Աթոռը դատապարտում է «իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին»Եպիսկոպոսների և մեկ քահանայի մեղադրանք է առաջադրվել Քրեական նոր վարույթ Հայ Առաքելական եկեղեցու դեմ