«Գազպրոմ»-ը հրաժարվում է Սերբիայի նավթային մոնոպոլիստի բաժնետոմսերից

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է հրաժարվել Սերբիայի առաջատար նավթային ընկերության՝ NIS-ի բաժնետոմսերից։ Այս մասին այսօր Բելգրադում հայտարարել է Սերբիայի էներգետիկայի նախարարը՝ ռուսական կողմի այս քայլը բացատրելով Վաշինգտոնի կողմից սահմանված վերջին պատժամիջոցներով։

NIS-ի բաժնետոմսերի 56 տոկոսը պատկանում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություններին, 29.9 տոկոսի սեփականատերն է Սերբիայի կառավարությունը։

«Ընկերության ռուսաստանցի սեփականատերերը դիմել են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը՝ հայտարարելով, որ պատրաստ են NIS-ի իրենց բաժնեմասը փոխանցել որևէ երրորդ կողմի», - հայտարարել է սերբ նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Լուկոյլ»-ը հայտարարել է, թե ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել Իրաքի նավթահանքում. ReutersՌուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները ժամանակավորապես չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներինՇվեյցարական Gunvor ընկերությունը հրաժարվում է Lukoil-ի ակտիվները գնելուց՝ ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունից հետոPolitico. Lukoil-ը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով փլուզման եզրին է ԵՄ-ն հաստատել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. այն ներառում է հեղուկ բնական գազի ներմուծման արգելքԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային խոշոր ընկերությունների նկատմամբ