Գազայում տասնամյակներ ի վեր առաջին անգամ ընտրություններ են

Գազայում այսօր 2006 թվականից ի վեր առաջին անգամ տեղական մարմինների ընտրություններ են:

Դրանք տեղի են ունենում Արևմտյան ափին, ինչպես նաև Դեյր էլ Բալախում՝ Գազայի կենտրոնական հատվածում, որտեղ գործում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը:

«Համաս»-ին առաջադրվել չի թույլատրվել, և այդ պատճառով մի քանի այլ խմբակցություններ բոյկոտել են:

Ռամալլայում տեղակայված կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ պաղեստինյան տարածքներում ավելի քան մեկ միլիոն ընտրող իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, այդ թվում ՝ 70 հազար մարդ Դեյր Էլ Բալախում, որտեղ նախատեսվում էր բացել 12 ընտրատեղամաս: Արդյունքները սպասվում են շաբաթ կամ կիրակի ուշ երեկոյան:

ԱՄՆ նախագահ Թրամփի 20 կետանոց խաղաղության ծրագրի շրջանակներում, որը թույլ տվեց դադարեցնել ռազմական գործողությունները անցյալ տարվա հոկտեմբերին, Գազայի հատվածում գործում է փխրուն զինադադար:

«Համաս»-ն իր դիրքերն ամուր է պահում Գազայի այն շրջաններում, որտեղից դուրս են բերվել իսրայելական զորքերը։