Գազայի մարդասիրական հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող Գազայի մարդասիրական հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը մի քանի ամիս տևած քննադատությունից հետո:

Կազմակերպությունը, որը սնունդ էր բաժանում՝ շրջանցելով ՄԱԿ-ը և վաղուց ստեղծված օգնության գործակալությունները, այս հայտարարությունն արեց հոկտեմբերի 10-ին Գազայում հրադադարի հաստատումից մի քանի շաբաթ անց:

Մայիսի վերջին հիմնադրամն սկսեց պարենի բաշխումը Գազայի հատվածի կարիքավոր պաղեստինցիներին։ Նրա բաշխման կետերի մեծ մասը, սակայն, գտնվում էր Գազայի հարավում՝ բնակչության հիմնական հատվածից հեռու: Հարյուրավոր պաղեստինցիներ գնդակահարվել են այդ կետերի մոտակայքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում դարձյալ մարդիկ են սպանվել՝ սննդի հերթում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ. Գազայում հումանիտար օգնություն ստանալիս մայիսի վերջից գրեթե 800 մարդ է սպանվել