Գալուզինը և Ռուբինյանը քննարկել են Հարավային Կովկասում և «3+3» հարթակի շրջանակում համագործակցությունը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և հայ - թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական կողմը։

ՌԴ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ, ռուսական կողմը հաստատել է՝ պատրաստ է շարունակել «նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելուն, քանի որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար»։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուբինյանն իր հերթին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։

Հայաստանի Ազգային ժողովի լրատվականը հեռախոսազրույցի մասին հակիրճ հաղորդագրություն է տարածել՝ նշելով միայն, որ քննարկվել են «ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. ՌուբինյանՄիրզոյանն ու Ֆիդանը քննարկել են «Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը»Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ. Սերդար Քըլըչ Անթալիայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները