Գալուզին․ Մոսկվան և Բաքուն կարգավորել են AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը

Մոսկվան և Բաքուն կարգավորել են «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի՝ 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։

Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել։

«Ինչպես գիտեք, մենք կարգավորել ենք ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։ Սակայն դրանք վերաբերում են կոնկրետ մարդկանց, որոնք վերապրել են այդ ծանր ողբերգությունը և կրել անփոխարինելի կորուստ։ Այդ պատճառով, անկեղծ ասած, չէի ցանկանա այժմ մանրամասների մեջ մտնել», նշել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամ սկիզբ առավ 2024-ի դեկտեմբերին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավի կործանումից հետո, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել:

Ըստ քննության՝ Գրոզնիում վայրէջքի պատրաստվող օդանավը խոցել էր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը:

Ռուսաստանի նախագահը ադրբեջանցի գործընկերոջից ներողություն էր խնդրել, խոստացել, որ ռուսական կողմը կփոխհատուցի ողբերգության համար, պատասխանատուների գործողություններին իրավական գնահատական կտրվի։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղազախստանի տարածքում կործանվել է Ադրբեջանից Չեչնիա ուղևորվող ինքնաթիռ. ինչ է հայտնիՌուսական աղբյուրներն ադրբեջանական օդանավի վթարի նոր մանրամասներ են հրապարակումՊուտինը մտադիր չէ հայտարարությամբ հանդես գալ ադրբեջանական օդանավի կործանման հարցով. ՊեսկովԲաքուն պատասխան մեղադրանքներ է հնչեցնում Մոսկվայի հասցեինԱլիևը կրկին հայտարարել է՝ ադրբեջանական ինքնաթիռի վթարի մեղավորը ռուսական կողմն է