Գաֆարովան պաշտոնական այցով ժամանել է Իտալիա

Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովա

Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան պաշտոնական այցով հունվարի 21-ին ժամանել է Իտալիա, հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը։

Նշվում է, որ Գաֆարովան մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա՝ ամրապնդելու Ադրբեջանի և Իտալիայի միջև միջկառավարական համագործակցությունը։

Եվրամիության անդամ Իտալիան համարվում է Եվրոպայում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հիմնական գնորդը։ «Հարավային գազային միջանցք» խողովակաշարերի ցանցը, որը բնական գազ է մատակարարում Կասպից ծովից դեպի արևմուտք, ավարտվում է Իտալիայում։ Իտալիան նաև ադրբեջանական նավթի խոշոր գնորդներից է։ Ադրբեջանական պաշտոնական տվյալներով՝ Եվրոպա մատակարարվող ադրբեջանական նավթի վաճառքի կեսից ավելին բաժին է հասնում Իտալիային:

Բաքուն, իր հերթին, «Լեոնարդո» իտալական ռազմական ընկերությունից C-27J տեսակի ռազմատրանսպորտային օդանավեր է ձեռք բերում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Փարիզին հորդորում է հետևել Իտալիայի «հավասարակշռված քաղաքականության» օրինակին