Ֆրիդրիխ Մերցն ընդունել է Ահմեդ ալ-Շարաային

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային։ Ասուլիսի ժամանակ Մերցն ասել է, որ համատեղ աշխատում են, որպեսզի ավելի շատ սիրիացիներ հնարավորություն ունենան վերադառնալ իրենց հայրենիք։

Մերցն ավելացրել է, որ Գերմանիան ցանկանում է աջակցել Սիրիայի վերակառուցմանը, քանի որ երկիրը փորձում է վերականգնել երկար և արյունալի քաղաքացիական պատերազմի հետևանքները։