«Մեզ ծանոթ աշխարհակարգն այլևս գոյություն չունի». Դանիայի վարչապետ

«Աշխարհակարգը, որի համար մենք պայքարում էինք 80 տարի շարունակ, այլևս գոյություն չունի և էլ երբեք չի վերադառնա», - այսօր հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը։

Դանիական կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի համար առաջ շարժվելու միակ տարբերակը միասնական դիրքորոշմամբ հանդես գալն է։

«Մենք պետք է փորձենք նաև սերտ կապեր պահպանել Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո, մենք ամերիկացիների հետ նույն մտահոգություններն ունենք կապված Արկտիկայում անվտանգության ապահովման հետ», - նշել է Ֆրեդրիկսենը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դանիան պնդում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարն իրենց անունից բանակցելու իրավունք չունիԹրամփ. Միացյալ Նահանգները երբեք ուժով չի տիրանա Գրենլանդիային և պատրաստ է բանակցելԴանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայում «ռուսական սպառնալիքը» վերացնելու հարցում. Թրամփ