Ֆրանսիայում ուժեղ ամպրոպների հետևանքով 2 մարդ է մահացել, 53 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Անտառային հրդեհի հետևանքները Ֆրանսիայում, հուլիսի 16,2026թ.

Ֆրանսիայում առնվազն երկու մարդ է մահացել, երբ երկարատև շոգից հետո գիշերը ուժեղ ամպրոպներ և փոթորիկներ են սկսվել։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը մոտ 53 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

AFP-ի փոխանցմամբ՝ մի կին մահացել է, երբ նրա վրա ծառ է ընկել, մի տղամարդու էլ այրված գտել են կայծակի հարվածից հետո հրդեհված արհեստանոցում: