Ֆրանսիայի նախագահը մայիսի 5-ին պետական այց կկատարի Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահը կժամանի Հայաստան: Մայիսի 4-ին Էմանյուել Մակրոնը Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի պետական այցը:

Այցին ընդառաջ, այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:

Երկուստեք ընդգծվել է ձևավորված կառուցողական փոխգործակցության կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնման նպատակով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիզաների հարցը կբարձրացվի ԵՄ-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին. ՓաշինյանՄայիսի 4-5-ը Երևանում կկայանա ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը