Ֆրանսիան վերականգնում է զինվորական ծառայությունը

Ֆրանսիան վերականգնում է զինվորական ծառայությունն, առայժմ միայն կամավորության սկզբունքներով։ Այսօր Զինված ուժերի 27-րդ լեռնահրաձգային բրիգադ կատարած այցի ընթացքում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում «Ֆրանսիան չի կարող կրավորական կեցվածք դրսևորել»։ Նախագահ Մակրոնի փոխանցմամբ՝ բանակի շարքերը համալրել կկարողանան 18 և 19 տարեկանը լրացած Ֆրանսիայի քաղաքացիները։

«Կամավոր ժամկետային ծառայությունը կտևի 10 ամիս, և դրանում ընդգրկվածները կվարձատրվեն։ Այս ծրագիրը կարժենա շուրջ 2 միլիոն եվրո»,- ասել է Մակրոնը՝ նշելով որ դա «նշանակալի, սակայն, անհրաժեշտ քայլ է»: