Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ նիստ գումարել

Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ նիստ գումարել:

«Լարվածության ներկայիս սրացումը վտանգավոր է բոլորի համար, այն պետք է դադարեցվի,-հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը, հավելելով, - ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկիզբը լուրջ հետևանքներ կարող է ունենալ խաղաղության և միջազգային անվտանգության համար»։

Ֆրանսիայի առաջնորդը միաժամանակ փաստել է, որ Իրանի ժողովուրդը պետք է կարողանա ազատորեն կառուցել իր ապագան:

«Իրանական ռեժիմը պետք է հասկանա, որ այժմ այլ տարբերակ չունի, քան բարի կամքի դրսևորմամբ բանակցություններ վարել՝ իր միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը դադարեցնելու համար»,-ասել է նա։

Իրանը ևս ավելի վաղ կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին ի պատասխան։

Իսլամական Հանրապետության արգործնախարարությունը նաև հորդորել է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել «միջազգային խաղաղության և անվտանգության խախտմանը հակազդելու» համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Էպիկական զայրույթ». ի՞նչ է հայտնի ԱՄՆ-Իսրայել-Իրան առճակատումից այս պահինNYT-ն հրապարակել է Խամենեիի նստավայրի առաջին արբանյակային լուսանկարը հարվածներից հետոՄի շարք խոշոր ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքները Իրան, Իսրայել և այլ երկրներԹեհրանը «կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները»