Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Լըկորնյու

Իր պատմությանը հավատարիմ՝ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա պաշտպանության և խաղաղության համար, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։

Նա շեշտել է՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ։

Նախօրեին Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ գրառում էր արել նաև նախագահ Էմանյուել Մակրոնը:

Հայաստանն ու Ֆրանսիան 2023-ի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, խորհրդատվություն՝ բանակի բարեփոխումների հարցում։

Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

Երևանը հայտարարել է, որ անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առիթ է ընդգծելու Ֆրանսիայի և Հայաստանի անքակտելի կապը. Մակրոն