Ֆրանսիան դեռ չի դիտարկում նավթի ռազմավարական պաշարներից լրացուցիչ ծավալների բացթողումը

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուր, արխիվ

Ֆրանսիան դեռ չի դիտարկում նավթի ռազմավարական պաշարներից լրացուցիչ ծավալների բացթողումը, CNBC-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը՝ ընդգծելով, որ շուկան կայունացնելու միակ երկարաժամկետ լուծումը Հորմուզի նեղուցով նավթի հոսքերի վերականգնումն է։

«Չեք կարող հոսքերը փոխարինել պաշարներով, սա մեկանգամյա միջոց է։ Իհարկե, կարող ենք ավելին անել, ունենք պաշարներ, բայց մեր նպատակը շուկային ազդանշան ուղարկելն էր», - ասել է Լեսկյուրը։

Միջազգային էներգետիկ գործակալությունն այս ամիս ավելի վաղ հայտարարել էր, որ 32 անդամ երկրները համաձայնել են ռազմավարական պաշարներից բաց թողնել 400 միլիոն բարել նավթ՝ հակազդելու ԱՄՆ-Իրան պատերազմի սկսվելուց ի վեր համաշխարհային գների կտրուկ աճին։ Նախատեսվում է, որ մատակարարման հիմնական մասն ԱՄՆ-ն է ապահովելու։ Ակնկալվում էր նաև, որ այդ ծավալը կփակի Հորմուզի նեղուցում խափանումների պատճառով կորսված մոտ 20 օրվա մատակարարումները։

Հորմուզով սովորաբար օրական անցնում է համաշխարհային նավթի և գազի մոտ մեկ հինգերորդը։ Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկայիս իրավիճակը որակում է որպես պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանում։


Աշխարհում նավթի անցակետերը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցմանը՝ միայն երբ իրավիճակը «կհանդարտվի». ՄակրոնՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամները ռազմանավեր չուղարկեն Հորմուզի նեղուց. ԹրամփԹրամփը արևմտյան դաշնակիցներին և այլ երկրների կոչ է անում ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցՄոսկվան գոհ է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումիցԱՄՆ-ն մեկ ամսով թուլացնում է Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցներըՃապոնիան և Գերմանիան պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներիցԱշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել նավթի բարելի համար. Իրանի հրամանատարությունAramco. «Նավթի շուկայում կարող են աղետալի զարգացումներ լինել»Նավթը կտրուկ թանկանում է՝ ստիպելով G7-ին հրատապ հավաք անցկացնել