Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - այսօր Անկարայում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Ժան-Նոել Բարոն պնդել է, թե այս զարգացումները դրական կազդեն տարածաշրջանի բարգավաճման վրա։ Բարոն նաև նշել է, որ «Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը չափազանց ինտենսիվ է», հավելելով, որ ֆրանսիական ընկերությունները վերջին տարիներին 3 միլիարդ եվրո են ներդրել Թուրքիայում։ «Չնայած երբեմն լինում են անհամաձայնություններ, մենք միշտ փորձում ենք ընդհանուր լեզու գտնել», - ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին խոսել է Եվրամիության հետ բանակցություններից. «Մենք մտքեր փոխանակեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել Թուրքիա -Եվրամիություն հարաբերություններում առկա փակուղին և ինչ կարելի է անել այս առումով»,- ասել է Հաքան Ֆիդանը։