Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց փլեյօֆ փուլը

ԱՄՆ - Կանադայի հավաքականը տոնում է Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու նկատմամբ հաղթանակը, Լոս Անջելես, 28-ը հունիսի, 2026թ.

Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացած Կանադա-Հարավաֆրիկյան Հանրապետություն հանդիպմամբ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության փլեյօֆ փուլը:

Կանադայի ընտրանին հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին խփեց խաղի միակ գոլը և անցավ 1/8 եզրափակիչ:

Վաղվանից 1/16 եզրափակիչի հանդիպումները կշարունակվեն, պարտվող թիմերը դուրս կմնան հետագա պայքարից:

Խմբային փուլը հաղթահարած 32 հավաքականների թվում են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Բելգիան, Շվեդիան, Անգլիան, Մեքսիկան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան:

Առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբերում վերջին հանդիպումներն ենՌոնալդուն՝ Աշխարհի վեց առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստԻրանը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսի հանդերձարանում՝ Բելգիայի հետ ոչ-ոքիից հետոՖուտբոլի աշխարհի առաջնություն. Մեքսիկան, ԱՄՆ-ը և Գերմանիան արդեն փլեյօֆում են Սպիտակ տունը պաշտպանում է Իրանի թիմի նկատմամբ սահմանափակումները ֆուտբոլի աշխարհի առաջնությունումԻրանը՝ Մեքսիկայում, ուզբեկները՝ պատմական դեբյուտով, անվտանգության խիստ միջոցառումներ․ մեկնարկում է Մունդիալ-2026-ը