Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլում երկուշաբթի օրը մեկնարկեց վերջին՝ երրորդ տուրը:
Հանդիպումներն արդեն կայացել են A, B և C խմբերում, որոնցում առաջին և երկրորդ հորիզոնականներն են զբաղեցրել և փլեյօֆ փուլ դուրս եկել, համապատասխանաբար, Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության, Շվեյցարիայի և Կանադայի, Բրազիլիայի և Մարոկկոյի հավաքականները: Հարավային Կորեան, Բոսնիա և Հերցեգովինան և Շոտլանդիան խմբերում երրորդ տեղն են գրավել և կախված նաև մյուս խմբերի վերջնական արդյունքներից՝ պահպանում են փլեյօֆ անցնելու հնարավորությունը:
Երրորդ տուրից առաջ իրենց անցումը փլեյօֆ արդեն ապահովել էին Գերմանիայի, ԱՄՆ-ի և Արգենտինայի հավաքականները:
Երեքշաբթի օրը վերջին խաղերը կկայանան E, F և D խմբերում:
Խմբային փուլը կավարտվի հունիսի 28-ին, հունիսի 30-ից զույգերի բաժանված 32 հավաքականները կշարունակեն պայքարը, պարտվողը հրաժեշտ կտա մրցաշարին:
Առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները հուլիսի 14-ին և հուլիսի 15-ին են, երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը՝ հուլիսի 19-ին: