Ֆոն դեր Լայեն. «Սպառնալիքների սրվող արշավ է ընթանում»

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռումինիայի կողմից ծովային դրոնի ոչնչացումից հետո հայտարարություն է արել՝ արտահայտելով իր մտահոգությունը:

«Սպառնալիքների սրվող արշավ է ընթանում, որն անհանգստացնում է մեր քաղաքացիներին և նպատակ ունի պառակտել մեր միությունը», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Այսօր ավելի վաղ Ռումինիայի F-16 կործանիչը ոչնչացրել է հեռակառավարվող սարքը, որը գտնվել է «Նեպտուն Դիփ» օֆշորային գազային նախագծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Պաշտպանության նախարար Ռադու Միրուցան Facebook-ում գրել է, որ սարքը «պայթուցիկներով բեռնված էր» և ծագումով Ուկրաինայից չէր։