Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը կվերանվանվի ԱՄՆ նախագահի անունով

Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը շուտով կվերանվանվի ԱՄՆ նախագահի անունով։

Ֆլորիդայի Հանրապետականների կողմից վերահսկվող օրենսդիր մարմինը հաստատել է օրինագիծը, որով «Փալմ Բիչի» միջազգային օդանավակայանը կվերանվանվի «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի միջազգային օդանավակայան»։
«Փալմ Բիչի» օդանավակայանը հայտնի է իր ավազային լողափերով և շքեղ առանձնատներով և գտնվում է Թրամփի Մար-ա-Լագո նստավայրից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը նաև փորձել է իր անունով վերանվանել Նյու Յորքի Փեն կայարանը և Վաշինգտոնի Դալեսի միջազգային օդանավակայանը, սակայն այդ նախաձեռնությունները մերժվել են։
Գանձապետարանը ևս հաստատել է տեղեկությունները, որ մշակվել են Թրամփի պատկերով 1 դոլարանոց հուշադրամի նախագիծը, սակայն օրենքն արգելում է գործող կամ ողջ նախագահի պատկերի տեղադրումը դրամների վրա։

Ի դեպ, երեկ Արդարադատության նախարարության կենտրոնակայանի շենքի վրա, որն ավանդաբար համարվում է քաղաքական ազդեցությունից դուրս կառույց, կախվել է մեծ կապույտ դրոշակ՝ Թրամփի դիմանկարով։