Ֆինլանդիայի ոստիկանությունն այսօր հաղորդել է Ֆիննական ծոցում հեռահաղորդակցության ստորջրյա մալուխի վնասման մասին։
Ֆինն իրավապահների տարածած հաղորդագրության համաձայն՝ ELISA հեռահաղորդակցության ընկերությանը պատկանող մալուխը Ֆիննական ծոցի հատակով միմյանց էր կապում Էստոնիայի մայրաքաղ Տալլինը և Հելսինկին։
«Միջադեպը տեղի է ունեցել Էստոնիայի բացառիկ տնտեսական գոտում»,- հավելել է ոստիկանությունը։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի խոսքով՝ միջադեպից անմիջապես հետո սահմանապահները ստուգման նպատակով կանգնեցրել են այդ շրջանում գտնվող նավերից մեկը, որի անձնակազմը կասկածելի պահվածք էր ցուցաբերում։
«Ափից բավական հեռու գտնվող նավն անհասկանալի պատճառներով իջեցրել էր իր խարիսխը»,- հաղորդում են ֆինն իրավապահները։
Կասկածելի նավի պատկանելությունը և անձնակազմի անդամների քաղաքացիությունը առայժմ չի բացահայտվում։