Ֆինլանդիան հայտնում է ԱԹՍ-ներով իր տարածքի ենթադրյալ խախտման մասին

Ֆինլանդիա, արխիվ

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է երկրի հարավ-արևելքում անօդաչու թռչող սարքերի կողմից տարածքի ենթադրյալ խախտման մասին:

«Մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում»,- սոցցանցում գրել է պաշտպանության նախարար Անտտի Հաքանենը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է։

Անօդաչու թռչող սարքերից մեկը Կուվոլա քաղաքից հյուսիս է ընկել, իսկ մյուսը՝ քաղաքից արևելք:

Այս շաբաթվա սկզբին բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, հայտարարեցին, որ ուկրաինական մի քանի անօդաչու թռչող սարքեր վթարի են ենթարկվել իրենց տարածքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էստոնիան և Լատվիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լատվիան ՌԴ-ին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ