Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը կայցելի Կատար՝ Իրանի պատերազմի, Պարսից ծոցի վրա դրա ազդեցության և Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու շուրջ բանակցությունների, հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Իրանի հարևան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների, Իրանի և բանակցություններում միջնորդ Պակիստանի հետ։ Անկարան մինչ օրս բազմիցս է կոչ արել դադարեցնել հակամարտությունը՝ միաժամանակ դատապարտելով Իրանի վրա հարձակումները և քննադատելով Թեհրանի հարվածները Պարսից ծոցի երկրների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թուրքիան «Միջին միջանցքը» առաջարկում է որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք. Financial TimesԱկնկալվում է, որ Ֆիդանը «կհայտարարի՝ Պարսից ծոցում հակամարտության կարգավորումը ամենակարևոր առաջնահերթությունն է», և կարծիքներ կփոխանակի դրան հասնելու դիվանագիտական ջանքերի վերաբերյալ», - հավելել է աղբյուրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Իսրայելը ձգտում է Թուրքիան ներկայացնել որպես նոր թշնամի». Հաքան ՖիդանԱնկարան և Դոհան ամուր կապեր ունեն և համագործակցում են հարցերի լայն շրջանակի շուրջ՝ էներգետիկայից մինչև պաշտպանություն։ Թուրքիան ռազմական բազա ունի Կատարում և բանակցություններ է վարում Դոհայի հետ՝ Eurofighter Typhoon կործանիչների ձեռքբերման համար։