Եվս մեկ մահապատիժ Իրանում՝ հակակառավարական ակցիաներից հետո

Amnesty International-ի ակտիվիստները Իրանում մահապատիժների դեմ բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Իրանում հերթական մահապատիժն է կայացել:

Մահապատժի ենթարկած Ալի Ֆահիմը մեղավոր էր ճանաչվել հունվարին հակակառավարական ակցիաների ժամանակ ռազմական կայան ներխուժելու և զինանոց մտնելու փորձի համար, հայտնում է Իրանի պետական լրատվական ծառայությունը։

Մահապատժի վճիռը Իրանի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել։

Նույն միջադեպի հետ կապված երեք անձ արդեն իսկ ավելի վաղ մահապատժի է ենթարկվել։ Նրանցից Ամիրհոսեյն Հաթամին սպանվել էր նախորդ շաբաթվա ընթացքում, իսկ Մոհամմադամին Բիգլարին և Շահին Վահեդպարաստը՝ երեկ։

Ըստ Amnesty International-ի՝ միջադեպի հետ կապված ևս մեկ մահապատիժ է սպասվում առաջիկա օրերին։

Հունվարին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաները ճնշելու գործողություններն Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենամասշտաբայինն էին։

Իրանական իշխանությունների պնդմամբ՝ նշված գործով մեղադրյալները ակցիայի ժամանակ փորձել էին զենք-զինամթերք առգրավել։ Նրանց գործողությունները մեղադրական կողմը ազգային անվտանգությանը հակասող էր որակել։

Amnesty International-ը հայտնել էր, որ տարեսկզբի անհնազանդությունից հետո մի շարք քաղաքացիներ մահապատժի են ենթարկվելու։ Հրապարակված զեկույցում կազմակերպությունից փաստել են, որ ազգային անվտանգությանը հակասող գործողությունների մեղադրանքներով կալանավորված անձինք խոշտանգվել են և ենթարկվել «չափազանց անարդար դատավարությունների»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանցի ցուցարարները շարունակում են փողոցներում մնալ, Թրամփը և Արևմուտքը ուժեղացնում են ճնշումը Թեհրանի վրաԻրանում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, կան ձերբակալվածների և տասնյակ մահացածների մասին հաղորդումներAmnesty International. Իրանում 30 ակտիվիստների մահապատիժ է սպառնում