Եվրոպան և Միացյալ Նահանգները կկարողանան լուծել իրենց տարաձայնությունները, ինչպես դա արել են անցյալում, թեև ԱՄՆ վարչակազմի վերջին հայտարարությունները անհանգստություն են առաջացնում, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը:
«Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները մեզ բոլորիս անհանգստացնում են»,- ասել է Կալլասը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո։
«Մենք նախկինում ունեցել ենք տարաձայնություններ, բայց մենք միշտ կարողացել ենք դրանք հարթել, և մենք ակնկալում ենք դա անել նաև այս անգամ: Մենք դիմում ենք (նոր) ամերիկյան վարչակազմին»,-ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն: