Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Եվրոպական երիտասարդական ֆորում» միջազգային հասարակական կազմակերպության գործունեությունը, որը նախկինում ընդգրկվել էր «օտարերկրյա գործակալների» ցանկում, անցանկալի է երկրում։
1996 թվականին հիմնադրված կազմակերպությունը գրանցված է Բելգիայում։
Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ «հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո այս կազմակերպությունը ցուցաբերել է բացահայտ թշնամական դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ ու իր պաշտոնական հարթակներում համակարգված կերպով տարածել է զրպարտիչ և դիտավորյալ կեղծ տեղեկատվություն»։
Ֆորումը եվրոպական խոշորագույն երիտասարդական հարթակներից մեկն է, որը միավորում է տասնյակ միլիոնավոր երիտասարդների ամբողջ Եվրոպայից։
Պաշտոնական Մոսկվան «հատուկ ռազմական գործողություն» է անվանում պատերազմը Ուկրաինայում: