Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից օգտագործվող վրացական Կուլևի նավահանգստի նկատմամբ՝ հեռացնելով այն Ռուսաստանի դեմ սանկցիոն 20-րդ փաթեթից։ Այս մասին հայտնել է ԵՄ պատժամիջոցների գծով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ՛Սալիվանը։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիին հղած նամակում ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ «վրացական իշխանությունները և SOCAR-ը պարտավորվել են իրենց գործունեությունը խստորեն համապատասխանեցնել ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իտալիան և Հունգարիան դեմ են վրացական նավահանգստի դեմ ԵՄ պատժամիջոցներին. Bloomberg