Եվրամիությունը 2026-ին շարունակելու է Հայաստանի կողքին լինել Հայաստանի ինքնիշխանության և դիմակայունության համար, իր ամանորյա ուղերձում ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Եվրոպական միությունը ՀՀ-ի հուսալի գործընկերն է, մեր գործընկերւթյան հիմքում ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները: Դրանք օգնում են արժանապատիվ կյանք ապահովել մեր քաղաքացիներին», - հայերեն լոզվով հղած ուղերձում նշել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Երևանն ու Բրյուսերը 2025 թվականին խորացրել են գործընկերությունը:
«Ես տեսնում եմ հայ ժողովրդի ձգտումը դեպի ավելի բարեկեցիկ, ապահով և անվտանգ ապագա: Մենք ձեզ հետ ենք այս ճանպարհին», - նշել է Մարագոսը:
Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասն այս ամիս հայտնեց՝ Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ աջակցությունը` ընտրություններին ընդառաջ միջամտությո՞ւն, թե՞ ժողովրդավարության պաշտպանություն