Եվրահանձնաժողովը Զելենսկու՝ Օրբանի հասցեին սպառնալիքներն անընդունելի է համարել

Եվրոպական հանձնաժողովում կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոպիտ արտահայտություններն ու սպառնալիքները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին անընդունելի են։
«Չպետք է լինեն սպառնալիքներ անդամ պետությունների հասցեին», - այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Գիլը։

Գիլը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը ակտիվ քննարկումներ է վարում, որի նպատակն է հասնել նրան, որ կողմերը հանդարտվեն, մեղմացնեն իրենց հռետորաբանությունը, և հնարավոր լինի հասնել նպատակներին։ Դրանք են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումն ու ԵՄ անդամ երկրների էներգամատակարարման անվտանգության ապահովումը։

Զելենսկին, անուն չտալով, բայց ակնարկելով Օրբանին, սպառնացել էր, թե վերջինս ստիպված կլինի գործ ունենալ Ուկրաինայի զինված ուժերի զինվորների հետ, եթե չբացի Ուկրաինային տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը։

Հունգարիայի ղեկավարությունը իր հերթին Կիևին մեղադրում է «Դրուժբա» նավթամուղի աշխատանքը միտումնավոր արգելափակելու մեջ և հայտարարում է, որ պատրաստ է ուժի դիրքերից լուծել նավթի մատակարարման հարցը։

X սոցիալական ցանցում Օրբանը գրել էր նաև, որ Բուդապեշտն այս հարցում չի պատրաստվում գնալ «ոչ գործարքների, ոչ էլ փոխզիջումների»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հունգարիան և Սլովակիան մասնագետներ կուղարկեն Ուկրաինա՝ գնահատելու «Դրուժբա» նավթամուղի վիճակըՕրբանը պնդում է, թե Կիևը Հունգարիայի էներգետիկ համակարգը խափանելու ծրագրեր ունի