Էստոնիայի ներքին անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի օդային տարածքից եկած անօդաչուն հարվածել է էլեկտրակայանի ծխնելույզին։
«Անօդաչու սարքը հարվածել է Աուվերե էլեկտրակայանի ծխնելույզին։ Դեպքի հետևանքով տուժածներ չկան»,- նշված է ծառայության հայտարարությունում, որի մեջ նաև ընգծված է, որ անօդաչու սարքը Էստոնիայի տարածք է մուտք գործել Ռուսաստանի օդային տարածքից։
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան էլ X-ում գրել է, որ Լատվիայի տարածքում ընկած անօդաչու սարքն էլ, ըստ երևույթին, ուկրաինական է։
Ուկրաինան գիշերը մի շարք հարվածներ է հասցրել Ռուսաստանին՝ մասնավորապես թիրախավորելով Ֆինլանդիայի ծոցի ափին գտնվող հյուսիսարևմտյան խոշոր նավահանգիստ Ուստ-Լուգան։
Երկու բալթյան երկրները գտնվում են այն ուղեգծի վրա, որով կարող են անցնել Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող տարածաշրջանը թիրախավորող անօդաչու սարքերը։
Լատվիայի ռազմաօդային ուժերը հայտնել են նաև, որ հայտնաբերել են անօդաչու թռչող սարք, որ Ռուսաստանի տարածքից մուտք է գործել Լատվիայի օդային տարածք, և որ վաղ նախազգուշացման համակարգը Կրասլավայի շրջանում արձանագրել է պայթյունի նման ձայն։ Լատվիայի իշխանությունները հայտնել են, որ պայթյունի հետևանքով տուժածներ կամ վնասվաքծներ չկան։
Կրասլավան Լատվիայի հարավարևելյան հատվածում է և Լատվիայի հարավարևելյան հատվածում և սահմանակից է Ռուսաստանի դաշնակից Բելառուսին։