Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք

Փետրվարի 24-ին` ժամը 05:33-ին 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի խորությունը 10 կմ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ․ավերածություններ չկան։

Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: