Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած անձը ձերբակալվել է

Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած անձը հայտնաբերվել է:

ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։

Ապրիլի 20-ի երեկոյան Երևանում վեճ էր ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին:

Վարորդը թեթև մարմնական վնասվածք է ստացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանում ավտոբուսի վարորդի են դանակահարել