Երևանի «Երևան մոլ» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել: Ահազանգը ՆԳՆ-ն ստացել է ժամը 08։59-ին:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։
Այլ տեղեկատվություն այս պահին չկա: