Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ հոր՝ Հակոբջան Մաշալյանի կորստի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը Մաշալյանին իր ցավակցությունն է փոխանցել հեռախոսազանգով:

Հակոբջան Մաշալյանը մահացել է 93 տարեկան հասակում: