Էրդողանը կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը. Թրամփ

Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, Մերձավոր Արևելքից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Էրդողանին հարգում են թե՛ Ռուսաստանում և թե՛ Ուկրաինայում։ Պուտինը նրան հարգում է, բացի այդ Էրդողանն իմ ընկերն է»,-հայտարարել է Թրամփը՝ պնդելով նաև, թե ինքը մշտապես կարողացել է լեզու գտնել Թուրքիայի նախագահի հետ։

«Երբ ՆԱՏՕ-ն Էրդողանի հետ խնդիրներ ուներ, նրանք ինձ զանգահարեցին և խնդրեցին, որ ես խոսեմ Թուրքիայի նախագահի հետ»,- ասել է Թրամփը։