Էրդողանն ու Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում տիրող կացությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումներից, արխիվ

Չինաստանում ընթացող գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մեջբերելով Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ այսօր կայացած բանակցությունների ընթացքում ռուսաստանյան և թուրքական պատվիրակությունները չեն սահմանափակվել երկկողմ օրակարգով։

«Մեր ուշադրության կենտրոնում են նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորաբար՝ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Անդրկովկասը», - նշել է Պուտինը՝ հավելելով․ - «Այդ բոլոր ուղղություններով ռուս-թուրքական համագործակցությունը շատ լավ համակարգված է, կրում է կոնկրետ, օգտակար, ես կասեի նաև վստահելի բնույթ»։

Ռեջեպ Թայիփ Էրդողանը հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ «նախագահ Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չինաստանում հանդիպել են Էրդողանն ու ԱլիևըՉինաստանում կայացել է Փաշինյան - Էրդողան հանդիպում