Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով

«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով», - APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը շեշտել է, որ գոհ է ներկայիս զարգացումներից. «Հաղթանակից հետո քամիներ են փչում: Եվ Թուրքիան գոհ է դրանից: Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով», - հայտարարել է Էրդողանը:

Խոսելով խաղաղության գործընթացից Էրդողանն ասել է. «Ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորության պատուհան՝ հարատև խաղաղության և անվտանգության համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողան. Մենք գոհ ենք Ադրբեջանի առաջընթացից՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրսԹուրքիան Հարավային Կովկասում զուտ դիտորդի դերում չէ. ԷրդողանՀայ-թուրքական կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն. ԷրդողանՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական կարգավորման ընթացքը