Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք. Խուդաթյան

Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, առաջին հերթին՝ Երասխի և Ախուրիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար,- այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Իմ տպավորությունն այնպիսինն է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ՝ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք: Եթե ստացվի այնպես, որ իրենք դա անեն, շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ինչ-որ հարցեր խանգարեն, թեև իմ ըմբռնումն այնպիսինն է, որ հարցեր չպետք է լինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով կխանգարեն, եթե այդպիսի հանգամանքներ լինեն ՀՀ կառավարությունն ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Հարցին, թե ռուսական կո՞ղմն է ներդրում անելու, նախարար Խուդաթյանը պատասխանեց. «Եթե իմ ասած առաջին տարբերակով լինի, այո»:

«Ազատություն».- Այսինքն՝ իրենց պատրաստակամություն հայտնե՞լ են կոնկրետ ներդրումների մասով:

Դավիթ Խուդաթյան.- «Իմ ունեցած տպավորությունը, որ ես ստացել եմ, մենք մոտ ենք այս հարցով պայմանավորվածություն ձեռք բերելուն: Բայց, քանի որ, խոսքը երկու կողմերի մասին է, թույլ տվեք ժամանակից առաջ չընկնեմ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական մթնոլորտում լուծել երկաթուղու հարցը. վարչապետԵրկաթուղու հարցով Հայաստանը գրավոր դիմել է Ռուսաստանին, կան դրական ազդակներ. վարչապետՀայաստանը քննարկում է նաև Իջևանն Ադրբեջանի երկաթուղուն միացնելու հարցը. վարչապետՌուսաստանը պատրաստ է մասնակցել TRIPP-ի նախագծինՌուսաստանը կբանակցի Հայաստանի հետ Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համար