Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 10-ին և 11-ին, X-ում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
«Քննարկումները կկենտրոնանան պատերազմից հետո անվտանգության, լարվածության թուլացման, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա», - գրել է նա X-ում:
Ամերիկացի պաշտոնյան պարզաբանել է, որ բանակցությունները կանցկացվեն աշխատանքային խմբի մակարդակով՝ «նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եռակողմ հանդիպումների վերսկսում, դիզելային գործարք. ինչ են քննարկել Պուտինն ու ՈւիթքոֆըԵվրոպայի անվտանգության ճարտարապետությունը
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ այս շաբաթ ամերիկացի բանակցողները նաև Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք կքննարկեն «Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը և Ուկրաինայի վերակառուցման համար տնտեսական աջակցության հնարավորությունները»։
«Մենք հույս ունենք Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված առաջընթացի վրա հիմնվելով՝ հասնել համապարփակ և երկարատև խաղաղության համաձայնագրի, որը կապահովի ապագա սերունդների երկարաժամկետ անվտանգությունը», - գրել է Ուիթքոֆը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինը պատրաստ է եռակողմ հանդիպումներին, համաձայն չէ առաջնագծի սառեցմանը և մեղադրում է ԿիևինԱմերիկյան Axios-ը գրում է, որ Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հաջորդ շաբաթ կայանալիք բանակցություններում:
Հոկտեմբերին Թրամփի հատուկ բանագնացը Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ապա այցելել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցություններ էր վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հենց այս հանդիպումների ժամանակ էր պայմանավորվածություն ձեռք բերվել վերսկսելու եռակողմ՝ Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան ձևաչափով հանդիպումները:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացված բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ առաջ։